Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է. սկսվում է հանձնման-ընդունման գործընթացը

Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է. սկսվում է հանձնման-ընդունման գործընթացը
08.04.2026 | 17:05

Իրանը լրջագույն հարված հասցրեց ԱՄՆ-ի համաշխարհային ռեժիմի հեղինակությանը։

Եվ հարցն այն չէ, թե ով է ավելի շատ ռազմական վնաս հասցրել հակառակորդ կողմին, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում։ Հարցն այն է, որ ԱՄՆ-ը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ գործողություն իրականացնելիս ոչ մեկի կարծիքը հաշվի չի առել և թքած է ունեցել բոլորի կարծիքների վրա, այսօր ստիպված է երրորդ կողմի միջնորդությամբ համաձայնել հրադադարի Իրանի հետ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը չար կատակ խաղաց Թրամփի գլխին, ով հայտնվեց էյֆորիայի մեջ՝ հավատալով ԱՄՆ-ի անձեռնմխելիությանը։

Ցանկացած ռեժիմի փլուզումը սկսվում է իր պարագլխի հեղինակազրկումից և իր գերիշխանությունը կասկածի տակ դրվելուց։

Փաշինյանը այդպես էլ չի հասկանա, թե ինչու իրեն ընդունեցին Մոսկվայում, և ինչու առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման ուղիղ ձևով խոսեց իր հետ։

Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է. սկսվում է հանձնման-ընդունման գործընթացը, որի արդյունքում Հարավային Կովկասը անցնելու է Ռուսաստանի ազդեցության տակ։ Կարծում եմ, որ ՌԴ Նախագահը հենց այդ դիրքերից էր խոսում Փաշինյանի հետ։

Լավ կլինի, որ հավաքական ընդդիմությունը ևս սկսի հարմարեցնել իր քաղաքական մոտեցումները փոփոխվող իրողություններին և նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։

Օրերս դրա առաջին դրսևորումը տեսանք Գագիկ Ծառուկյանի կողմից, ով ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և չի կարող անցնել նրա թշնամիների կողմը։

Հ.Գ.

Աստիճանաբար կարելի է մտածել նաև ԱՄՆ-ի դեսպանատան համար նոր՝ ավելի համեստ տարածք ընտրելու մասին։ ԱՄՆ-ի ներկայիս դեսպանատան տարածքի չափերը չափազանց մեծ են իր նոր կարգավիճակի համար։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 6741

Մեկնաբանություններ

fo@irates.am